Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ, ինչի մասին հայտնել է Կրեմլը:
«Նրանք շարունակել են մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման վերաբերյալ։ Կողմերը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօրվա հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն դեռ չի տարածել։