Մամուլ

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի  95-րդ կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում, բախվել են  Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանի և Կարապետ Չալաբյանի ուղեկցությամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են նույն վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու դասակի հրամանատար Լևոն Միքայելյանը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

շտապ օգնություն

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության  Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել էջում