Ով է Զովունիում իրեն և նախկին կնոջը պայթեցրած 46-ամյա տղամարդը
Ով է Զովունիում իրեն և նախկին կնոջը պայթեցրած 46-ամյա տղամարդը
Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։
Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։
Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զովունու դպրոցի մոտ հայտնաբերել է 1976 թվականին ծնված Նելլի Ն․-ի և 1976 թվականին ծնված Արտակ Դ․-ի դիերը։
Նախնական տվյալներով` նրանց մահը նռնակի պայթյունի հետևանք է։
Նշենք, որ Hraparak.am-ի տեղեկություններով` Զովունիի համայնքապետ Արտաշես Ղարիբյանը հաստատել է լուրը՝ նշելով․ «Ամուսինն է պայթեցրել իրեն ու իր կնոջը»։ Համայնքապետը նշեց, որ չգիտի, թե ինչը կարող էր դրդել ամուսնուն գնալ այդ քայլին։
Մեր տեղեկություններով, ամուսինը գողական աշխարհի ներկայացուցիչ Դռտե Արտակն է»։