Մամուլ

Ողբերգական դեպք՝ Զովունիում․ դպրոցի դիմացի ճանապարհին հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր

Ողբերգական դեպք՝ Զովունիում․ դպրոցի դիմացի ճանապարհին հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի դպրոցի մոտ դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը։

shtap ognutyun diak

Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում։ Ոստիկաններն ու քննիչները դպրոցի դիմացի բնակչի տան ճանապարհի հատվածում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր, դիերից այն կողմ՝ կտրված ձեռք, որը, ըստ նախնական տեղեկությունների, պայթյունի հետևանքով է կտրվել։

Կոտայքի մարզային վարչության պետ Ա. Զոհաբրյանի հանձնարարականով ոստիկանները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանեն փորձաքրեագետները։

Ա. Զոհրաբյանի հանձնարարականով ոստիկանության Նաիրիի բաժն ծառայողները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ պարզում են մահացածների ինքնությունը։

Մանրամասները՝ քիչ ուշ։

Կիսվել էջում