ՔՊ-ն որոշել է նախագահի ընտրության օրը․ «Հրապարակ»
ՔՊ-ն որոշել է նախագահի ընտրության օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում կմեկնարկի հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի օրակարգում է նաև հանրապետության նախագահի ընտրության հարցը:
Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ինչպես հայտնի է, թեկնածու չեն առաջադրել և հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրության գործընթացին, որպեսզի այն չլեգիտիմացնեն: Չնայած այս որոշումն անգամ որոշ ընդդիմադիրների սրտով չէ։
Ուշագրավ է, որ իշխող մեծամասնությունը ՀՀ նախագահի ընտրության հարցը նշանակել է մարտի 2-ին։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ն հատուկ է այդ օրերը որոշել, որպեսզի ընդդիմությունը մարտի 1-ին խորհրդարանում լինի, և առիթն օգտագործեն հերթական շոուն սարքելու ու Մարտի 1-ի թեման կրկին թմբկահարելու համար:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում