Ռուսաստանը որակազրկվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի մասնակցությունից
Ռուսաստանը որակազրկվեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի մասնակցությունից
Եվրոպական հեռարձակողների միությունը որակազրկել է Ռուսաստանին «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից։ Ըստ ԵՀՄ-ի՝ այս որոշումը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։
Պատճառը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։ Ըստ նրանց՝ Ռուսաստանի մասնակցությունը կհանգեցնի մրցույթի վարկաբեկման։
Ավելի վաղ 9 երկրի հեռարձակող հեռուստաընկերություններ նամակ էին հղել ԵՀՄ-ին՝ կոչ անելով հեռացնել մրցույթից Ռուսաստանին ( Ուկրաինա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Իսլանդիա)։
Նշենք, որ Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով զրկվեց նաև Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Ռուսաստանի Մեծ մրցանակից եւ շախմատի Օլիմպիադայից։
Ֆորմուլա-1-ի հայտարարությունում նշվում է, որ «բաժնետերերի եւ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի հետ քննարկել են ստեղծ իրավիճակը եւ ընթացիկ հանգամանքներում անհնար համարել Ռուսաստանում Մեծ մրցանակի անցկացումը»։
Շախմատի միջազգահին ֆեդերացիայի Խորհուրդը շախմատային աշխարհի ներկայացուցիչների եւ ազգային ֆեդերացիաների պահանջով որոշել է չեղարկել Օլիմպիադայի անցկացումը Մոսկվայում։ Այն նախատեսված էր հուլիս-օգոստոսին։