Ուկրաինայում պահեստայինների զորակոչ է սկսվել
Ուկրաինայում պահեստայինների զորակոչ է սկսվել
Ուկրաինայում պահեստայինների զորակոչ է սկսվել, այս մասին ասված է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը: Նշվում է, որ հրամանագիրը Վլադիմիր Զելենսկին ստորագրել է նախօրեին:
Զորակոչի ենթակա կլինեն 18-ից մինչև 60 տարեկան պահեստայինները: Նրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային և սերժանտական կազմի անդամներ:
Ներդրվել են նաեւ միջոցներ՝ սահմանային գոտում օտարերկրացիների գտնվելու, ռադիոկայանների օգտագործման, թեթեւ շարժիչով եւ անօդաչու թռչող սարքերի թռիչքների, Ուկրաինայի պետական սահմանային ծառայության անձնակազմի, օբյեկտների, շենք-շինությունների, տրանսպորտի եւ այլ օբյեկտների տեսանկարահանման, լուսանկարահանման, ինչպես նաեւ ափով կամ սառույցի վրա տեղաշարժվելու համար։
Ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ սահմանային ջոկատների հրամանով սահմանվում են ռեժիմային լրացուցիչ սահմանափակումներ։ Այս առումով, այն անձանց, ովքեր կարիք ունեն մնալու, որոշակի տեսակի աշխատանք կատարելու վերահսկվող սահմանային տարածքներում՝ սահմանային գոտում, խորհուրդ է տրվում Ուկրաինայի պետական սահմանային ծառայության կայքում ծանոթանալ գործող ռեժիմային սահմանափակումներին։