15-ամյա աղջիկը միացված է արհեստական շնչառության սարքին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
15-ամյա աղջիկը միացված է արհեստական շնչառության սարքին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Ունի գլխուղեղի և թոքերի սարջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»:
Նշենք, որ երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար, ինչի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: