Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի սկզբնամասում. 5 հոգի տեղում մահացել են

Խոշոր ու ողբերգական ավտովթար Աբովյան քաղաքի սկզբնամասում. 5 հոգի տեղում մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, Տուրդիսպանսերի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության Փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

shtap ognutyun

Դիերը դուրս են բերել նաև Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ:

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Կիսվել էջում