Մահացել է Իլհամ Ալիևի թիկնազորի պետը
Մահացել է Իլհամ Ալիևի թիկնազորի պետը
Մահացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի պետ, գնդապետ Թառլան Գադիրովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել մարզասրահում:
Ըստ Qafqazinfo-ի՝ չնայած շտապօգնության գալուն՝ Գադիրովի կյանքը փրկել չի հաջողվել, քանի որ նրա վիճակը կտրուկ վատթարացել է:
Նշենք, որ 2022 թվականի հունվարի 1-ին մահացել էր Նիկոլ Փաշինյանի թիկանզորի նախկին պետ Գրիշա Հայրապետովը։


