Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել
Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել
Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան»-ը։
«Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
2022 թվականի առաջին օրերին Ղազախստանի նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել։ Նրանք բողոքում են հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացման դեմ:
Ձեւավորված կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ցույցերը տարածվել են նաեւ այլ քաղաքներում: Այսպես, Ալմա Աթայում հունվարի 4-ին եւ 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը գազ եւ լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։
Նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը մինչեւ հունվարի 19-ը արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաու եւ Ալմաթի շրջաններում, ինչպես նաեւ Ալմա Աթայում։ Այն նախատեսում է, մասնավորապես, պարետային ժամ ժամը 7.00-ից մինչեւ 23.00-ն, զանգվածային միջոցառումների եւ գործադուլների արգելք, զենքի, զինամթերքի եւ ալկոհոլի վաճառքի արգելք եւ կարեւոր օբյեկտների անվտանգության ուժեղացում:
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությանը՝ մեղադրելով իրավիճակը թույլ տալու մեջ, ինչպես նաեւ գլխավորել Ղազախստանի Անվտանգության խորհուրդը՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւին։ Բացի այդ, Տոկաեւն ընդգծել է, որ իշխանությունները հնարավորինս կոշտ պետք է վարվեն իրավախախտների նկատմամբ եւ խոստացել է մոտ ապագայում հանդես գալ «առաջարկների նոր փաթեթով»։