Աշխարհ

Նազարբաևի արձանը տապալել են իր անվան փողոցում (ֆոտո)

Նազարբաևի արձանը տապալել են իր անվան փողոցում

Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցներն Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն Թալդիկորգան քաղաքում տապալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը, հայտնում է տեղական KazTAG պորտալը։

Պորտալի թելեգրամ-ալիքում հրապարակվել է ավերված հուշարձանի լուսանկարը: 82-ամյա Նուրսուլթան Նազարբաևը հետխորհրդային տարածքում իշխանության ղեկին մնալու ռեկորդակիր է։

nazarbaev ardzan 2

Նշենք, որ Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել։

ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախություն ձեռք բերելուց հետո նա պետության ղեկավար է ընտրվել 1991, 1999, 2005, 2011 և 2015 թվականներին։ 2019 թվականի մարտի 20-ին նա հրաժարական տվեց իր նախագահությունից՝ նրանց փոխանցելով խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։

Միաժամանակ Նազարբաևը պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, Սահմանադրական խորհրդի անդամի և իշխող Նուր Օթան կուսակցության նախագահի պաշտոնը։

Մանգիստաու շրջանի Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները փողոց են դուրս եկել։ Նրանք բողոքում են հեղուկ նավթային գազի գների կրկնակի բարձրացման դեմ:

Ձեւավորված կառավարական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է նվազեցնել գները, սակայն բողոքի ցույցերը տարածվել են նաեւ այլ քաղաքներում: Այսպես, Ալմա Աթայում հունվարի 4-ին եւ 5-ին բախումներ են տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների հետ, ոստիկանությունը գազ եւ լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Ողջ Ղազախստանում ինտերնետն անջատվել է, մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է։ 

Կիսվել նյութով