Մամուլ

Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը անվավեր է ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները

Դատարանը բավարարեց ՔՊԿ Փարաքար համայնքի ավագանիների եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի Փարաքար համայնքի ավագանիների հայցադիմումը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է  Փարաքարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատանքները համակարգող Կարեն Գրիգորյանը։

paraqar
qve

Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարում 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար:

Իսկ, ահա, ընտրություններին մասնակցած «Դավիթ Մինասյան» դաշինքն էլ պնդում է՝ ավագանու 11 ձայնով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները):

Կիսվել