Մամուլ

73-ամյա վարորդը Mercedes-ով ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

73-ամյա վարորդը Mercedes-ով ՀՀ ոստիկանության շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 73-ամյա Միսակ Ք-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենցի 1 հասցեում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ 

shtapognutyun meqena

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյան գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը, ովքեր վարորդին վերցրել են իրենց տեսադաշտում, որպեսզի մահացածի հարազատները հաշվեհարդար չտեսնեն։ 

Դեպքի վայրը սահմանազատել են պարեկներ Գոռ Վահրամյանն ու Անդրանիկ Չոբանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում