Շոու-բիզնես

Գրիշան 50 տարեկան է, նոր երիտասարդ չէ, որ անդադար այդ խոսքերը կրկնի. Շողեր Թովմասյան

Գրիշան 50 տարեկան է, նոր երիտասարդ չէ, որ անդադար այդ խոսքերը կրկնի. Շողեր Թովմասյան

Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ զրուցել ենք Գրիշա Աղախանյանի կնոջ` դերասանուհի Շողեր Թովմասյանի հետ:

Դերասանուհին պատմել է, որ ինքն ու Գրիշան իրենց միության միայն սկզբնական շրջանում են հատուկ նշանակություն տվել այս տոնին.

shogher tovmasyan

«Տարիներ առաջ մենք էլ, ինչպես նոր սիրահար յուրաքանչյուր զույգ, մտածում էինք, թե ինչ անակնկալներ միմյանց մատուցենք, բայց տարիների ընթացքում, երբ երկար ժամանակ ես ապրում ամուսնական կյանքով, ռոմանտիկ դրսևորումները ավելի պակասում են, իսկ ես ու Գրիշան ռոմանտիկ մարդիկ չենք:

Իմ հիշողություններում լավագույն Սուրբ Վալենտինի տոնը նշել եմ, երբ հղի էի: Այդ ժամանակ ես իմ մեջ էի կրում մեր կյանքի լավագույն նվերին` որդուս: Իսկ վաղը մենք երկուսս զբաղված կլինենք մեր աշխատանքներով, գուցե ուշ երեկոյան միասին մի տեղ այցելենք, բայց դա ևս կախված կլինի մեր զբաղվածությունից:»,- նշեց նա:

Կիսվել