Շոու-բիզնես

Նարե Գրիգորյանը՝ սիրելիին պատրաստած անակնկալի և սպասվող ամուսնության մասին

Սիրո տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Նարե Գրիգորյանի հետ, ով պատմել է իր և սիրելիի՝ Արամի սիրո պատմության, իրենց փոխհարաբերությունների և սպասվող ամուսնության մասին:
«2 տարի առաջ ես մասնակցում էի Կարապի լճում անցկացվող մի համերգի, որը վարում էր ընկերուհիս՝ Լուսինեն: Նա այդ օրը եկել էր իր եղբոր հետ, ով 25 տարվա բացակայությունից հետո ԱՄՆ-ից ժամանել էր Հայաստան, այսպես ասած, որպես զբոսաշրջիկ: Հենց այդ օրը մենք ծանոթացանք, ինչից հետո էլ սկսվեց իմ և Արամի մտերմությունը: Բայց անպայման նշեմ, որ մեր մտքով անգամ այդ ժամանակ չէր անցնում, որ կգա օր և մենք կխոսենք մեր սիրո մասին»,- պատմեց Նարե Գրիգորյանը՝ նշելով, որ սիրելին այդ ժամանակ Հայաստան է եկել ընդամենը մեկ ամսով և ամենևին մտադրություն չի ունեցել մնալ այստեղ.
«Այնպես ստացվեց, որ մեր ծանոթությունից հետո Արամն ամեն ամիս հետաձգում էր իր մեկնումը, ինչի արդյունքում նա ուղիղ մեկ տարի մնաց Հայաստանում: Այդ մեկ տարվա ընթացքում մենք երկուսս էլ հասկացանք, որ անտարբեր չենք միմյանց հանդեպ, իսկ դրանից որոշ ժամանակ անց որոշեցինք, որ մեր հարաբերությունները պետք է տեղափոխվեն ավելի լուրջ փուլ», – նշեց երգչուհին:
Նյութի աղբյուրը՝ life.panorama.am
Կիսվել նյութով