Mercedes-ը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է ծառերին ու կողաշրջվել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
Mercedes-ը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է ծառերին ու կողաշրջվել. պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 101/1 հասցեի դիմաց՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին, մի քանի պտույտ շրջվել, բախվել ծառերին և մասամբ հայտնվել ճանապարւհի երթևեկելի գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Հ-ն և 40-ամյա Գրիգոր Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի բժշկաման կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնույթան բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգությունն են ցուցաբերել։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ծառայում են ՀՀ Ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։