Ազատ խոսքՄամուլ

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը…»․ Իզաբելլա Աբգարյան

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը…»․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է Վահե Գևորգյանի գրառումը՝ հավելելով հետևյալը.

«Նիստի նախօրեին զանգեց Հայկը… Բարձր ջերմությամբ պառկած էի: «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիներն էս ձմեռ էլ կսառեն կանգառներում»…

hayk marutyan

Մի բուռ դեղ խմած՝ մի կերպ եմ եկել, մի ձայն տարբերությամբ ընդունեցինք գնման նախագիծը:

Հալալ էր նաև ԲՀԿ-ին, որ Անի Խաչատրյանի հորդորին՝ չգրանցվել, ասացին` «ժողովրդին ա պետք» ու կողմ քվեարկեցին:

Երևանցին պիտի իմանա, թե իր շահը որքանով է կարևոր «Իմ քայլի» համար»:

Ստորև ներկայացնում ենք Վահե Գրիգորյանի գրառումը՝

«Ողջու՜յն

Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի։ Խոսքը 211 նոր ավտոբուսների մասին է, որի գնման գումարը տրամադրելու համար ավագանին պետք է որոշում կայացներ այս տարվա փետրվարին։

Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի և նոր ավտոբուսների գնումը տապալվի։

Դա կնշանակեր, որ երևանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաև կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։

Սաբոտաժի փորձը արվում է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։

Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։

Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։

Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։ Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երևան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։

Հարգելի երևանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական և կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։

Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»։

Կիսվել նյութով