Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին․ Վլադիմիր Գասպարյան
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին․ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ:
Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:
Աստված բոլորիս պահապան»:
Նշենք, որ օրեր առաջ կտրուկ վատացել էր Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը՝ նրան տեղափոխել էին «Նաիրի» ԲԿ։