Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է
Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանը կալանավորվել է: Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած կալանքի միջնորդությունը:Վարդան Մինասյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 2-ին:
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և փողերի լվացման դեպքի առթիվ քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված ՀՀ ոստիկանության նախկին ՊՊԳՎ պետ Վարդան Մինասյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների մի մասը որպես ավանդ ներդրել է բանկերում, իսկ մյուս մասով 2017-2018թթ ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 240.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ:
Տեսանյութը ստորև