Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա. Վալենտինա Մատվիենկո
Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա. Վալենտինա Մատվիենկո
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների դելիմիտացիան, որ կողմերից որևէ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:
Ինչպես գրում է Senatinform.ru-ն, այդ մասին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը ասել է Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունների նախօրեին՝ նոյեմբերի 25-ին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն մեր պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք ճշտված են, ճշգրիտ և սահմանում են ճշգրիտ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, և Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը:
Ըմբռնում և համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել», – ասել է Վալենտինա Մատվիենկոն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն և մարդիկ խաղաղ ապրեն, և կանի անհրաժեշտ ամենը դրա համար: