Մամուլ

ՀՀ-ում վառելիքի նոր թանկացում է կանխատեսվում

ՀՀ-ում վառելիքի նոր թանկացում է կանխատեսվում

Sputnik Արմենիան գրում է․ Մամուլում վերջին օրերին շրջանառող տեղեկությունները, թե Իրանից Հայաստան ներկրվող հեղուկ վառելիքի ծավալը կտրուկ նվազել է` կապված Գորիս–Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակի հետ, Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

Ընդ որում, նրա խոսքով, առկա իրավիճակն առավելապես ազդում է ոչ այնքան բենզինի կամ դիզվառելիքի, որքան Իրանից Հայաստան ներկրվող հեղուկ գազի վրա։ «Այստեղ մենք ունենք իրապես լուրջ խնդիրներ, և այն զարգացումները, որոնք տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին, արդեն ուղղակի անդրադարձ ունեն թե՛ ներհայաստանյան շուկայում հեղուկ գազի պակասուրդի, թե՛ գնի բարձրացման վրա։

Gazalcakayan

Միայն վերջին 1 ամսում հեղուկ գազի գինը Հայաստանում 20 դրամով թանկացավ»,– ասաց Դավթյանը։Բայց սրանով թանկացումը չի ավարտվի։ Փորձագետի համոզմամբ` նոր թանկացումները դեռ առջևում են։

Բանն այն է, որ հեղուկ գազը Հայաստան է ներկրվում խոշոր գաբարիտային բեռնատարներով, որոնց համար ՀՀ իշխանությունների կառուցած այլընտրանքային շրջանցիկ ճանապարհները չափազանց նեղ են ու անանցանելի։

«Եթե այս իրավիճակը շարունակվի, բնականաբար, պակասուրդն ավելանալու է ու իր հերթին հանգեցնելու է շարունակական գնաճի»,– ասաց նա։Գնաճային ճնշումները, սակայն, ոչ միայն ներքին ու տարածաշրջանային են, այլև համաշխարհային։

Հեղուկ գազի պահանջարկն աշխարհում վերջին շրջանում կտրուկ ավելացել է, ինչից օգտվելով` միջազգային շուկայի խաղացողները բարձրացնում են գինը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում