Մամուլ

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հարևանը կասկածել է, որ իր գառներին հոշոտել է հարևանի շունը՝ սպանել է տվել շանը

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հարևանը կասկածել է, որ իր գառներին հոշոտել է հարևանի շունը՝ սպանել է տվել շանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ նոյեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Ռաիսա Մ.-ից, ով հայտնել է, որ գայլերը իր  53-ամյա հարևանի 3 գառները հոշոտել են, իսկ հարևանը կասկածել է, որ դա իր շունն է արել, կրակել և սատկացրել է շանը, իսկ հիմա էլ պահանջում է իր գառներին վերադարձնել:

vostikanutyun

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում Անդոկ Մ.-ն նկատել է, որ իր գառները հոշոտված են և մտածել է, որ դա Ռաիսա Մ.-ի շունն է արել, որից հետո համագյուղացի որսորդ՝ 30-ամյա Թաթուլ Մ.-ին հրավիրել է դեպքի վայր, ով էլ իր ակոսափող հրազենով մի քանի անգամ կրակել և սատկացրել է շանը:

Վերջիններս ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, կատարվածի մասին բացատրություն են տվել և բաց թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:

Կիսվել