Մամուլ

Վրաերթի ենթարկված 24-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Վրաերթի ենթարկված 24-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին, որը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է նախաքննություն։

infiniti fx 35

Նշենք, որ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Կիսվել էջում