Մամուլ

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ Factor.am-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։

«Կրթական այն հաստատաությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։

դպրոցական կանոններ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ նախարարության կողմից առաջարկ է արվել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի բուհերը ևս անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։

Նշենք, որ ՀՀ-ում վերջին տվյալներով կորոնավիրուսի 27 284 ակտիվ դեպք կա, իսկ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։

Կիսվել