Մամուլ

Երկար պայքարից հետո մայրս գնաց․ Արմեն Աշոտյան

Երկար պայքարից հետո մայրս գնաց․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։ Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։ Ավաղ։

Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն բոլոր տառապյալներին։

armen ashotyan mayr

Հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, հոկտեմբերի 26-ին, ժամը 18.00-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։Հուղարկավորությունը նույն եկեղեցուց, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.00:

Իմ եւ մեր ընտանիքի կողմից շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների, համերաշխության եւ գոտեպնդման համար։Աստված պահապան բոլորիդ»։

Կիսվել նյութով