Մամուլ

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթի «գաի պոստի» մոտ մխրճվել է ավտոքարշակի մեջ

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով Նորագավիթի «գաի պոստի» մոտ մխրճվել է ավտոքարշակի մեջ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  24-ամյա Ավագ Սահակյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բսխվել ժողովրդին հայտնի Նորագավիթում չգործող ճանապարհային ոստիկանության հենակետի դիմաց  Ford Transit  մակնիշի ավտոմեքենայի կայանված քարշակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

mersedes avtovtar

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար  Նիկոլայ Ավետիսյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի  հրամանատար Հարություն Գրիգորյանը:

Վթարի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի  գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և քարշակի սեփականատիրոջ ամբողջայկան տվյալները:

Կիսվել