Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում Ռուստամ Բադասյանի տան դիմաց (Տեսանյութ)
Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է իրականացնում Ռուստամ Բադասյանի տան դիմաց (Տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այժմ բողոքի ակցիա է իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի տան դիմաց՝ պառկելով գետնին: Մոտեցած ոստիկանները փորձեցին հեռացնել նրան:
Գասպարիիին է մոտեցավ Ռուստամ Բադասյանի հայրն ու հարցրեց խնդրի էությունն, ինչին ի պատասխան Գասպարին ասաց, որ նամակ է ուղարկել, որը մնացել է անպատասխան:
Ավելի վաղ Գասպարին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր ՊԵԿ-ում իմ խաղաղ՝ ավանդական լուռ պառկած բողոքի ցույցը կասեցվեց և ոստիկանության միջոցով հարկադրանքի կիրառմամբ ես ենթարկվեցի վարչական ձերբակալման:
Անմիջապես հարկադրաբար վերցրին և անջատեցին հեռախոսս, թեև, որքան հիշում եմ, վարչական ձերբակալումն էդպես սահմանափակում չի նախատեսում։
Կենտրոնի բաժնում ինձ քարշ տվեցին միջանցքներում, իսկ աստիճանները բարձրացնելիս, դժգոհելով իմ քաշից, սեռական հայհոյանքներ տեղացին հատկապես նրանցից 1-2-ը, իսկ ավելի ստույգ՝ հատկապես մեկը… Բաժնում արդեն հեգնեցին ու հռհռացին…
Վարչական իրավախախտման ակտ կազմեցին և մոտ 1,5 ժամ հետո ինձ թողեցին:
Ընդհատված բողոքի ակցիան շարունակելու եմ քիչ անց Ռ, Բադասյանի տան դիմաց,
Արաբկիր, 23 փողոց, 28 շենք»:
Տեսանյութը ստորև