Մամուլ

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս»․ Նորայր Նորիկյան

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս, առհասարակ, դուրս են մղվում քաղաքականությունից, մեկ տարի անց Հայաստանում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է ձևավորվում: Որևէ մեկը թող սրանում չկասկածի:

Անգամ մանկահասակ երեխայի համար էլ պարզ է, որ եթե ուզում ես տան պատերի խոնավությունը վերացնես, պետք է տան հիմքը ամրացնես, կամ այլ կերպ ասած՝ փտած ծառից լավ պտուղ հնարավոր չէ ստանալ:

Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան

Հետևաբար, արմատն է պետք է քոքահան անել: Իսկ Դուք այս իրականության ԱՐՄԱՏՆ եք…

Եթե Ձեր կռիվն իսկապես աթոռի համար չէ, եթե Դուք իսկապես չեք տառապում ռևանշիզմով, սուսուփուս հեռացեք քաղաքական դաշտից, ու կտեսնեք, որ մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվում երկրում տիրող իրավիճակն էլ, քաղաքական դաշտն էլ, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ…»։

Կիսվել էջում