ՄամուլՏեսանյութ

Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տալիս. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Դավիթ Տոնոյանը ցուցմունք չի տալիս. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Armlur.am-ը գրում է․ Ավելի վաղ հրապարակել էինք, որ ԱԱԾ  է հրավիրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԱԾ-ում քննվող քրեական գործերով: Այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

davit tonoyan

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Դավիթ Տոնյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել