Մամուլ

Ի՞նչ է փնտրել ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի տարեց մոր բնակարանում. նոր մանրամասներ

Ի՞նչ է փնտրել ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի տարեց մոր բնակարանում. նոր մանրամասներ

News.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ նրա հարազատների բնակարաններում նախօրեին կատարված խուզարկություններից։

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ ծառայողները խուզարկել են Տոնոյանի տարեց մոր եւ քրոջ՝ Կենտրոնում գտնվող բնակարանը։ Հարցին, թե ինչ են փնտրում բնակարանում, իրավապահները պատասխանել են՝ փաստաթղթեր եւ գումար։ Խուզարկության արդյունքում, սակայն ԱԱԾ ծառայողները ձեռնունայն դուրս են եկել։

tonoyan davit

Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաեւ մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Կիսվել նյութով