Մամուլ

Բավրայի անցակետում սահմանը լքելիս ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ հայտնի գործարարի աղջկա սպանության մեջ կասկածվողը

Բավրայի անցակետում սահմանը լքելիս ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ հայտնի գործարարի աղջկա սպանության մեջ կասկածվողը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, ինչի արդյունքում Հայաստանի սահմանը լքելիս Բավրայի անցակետում ձերբակալել են Երևանի բնակիչ, Լ․ Ս-ին:

range rover krakocner

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզում են՝ արդյոք նա մասնակցություն ունեցել է այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի ունեցած սպանությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներից մահացածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է։

vazgen diana
Կիսվել