Մամուլ

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. Սոֆյա Հովսեփյան

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու. Սոֆյա Հովսեփյան

Արդեն մի քանի դպրոցների ուսուցիչներ ցանկություն են հայտնել աշխատանքից ազատվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնականում այն ուսուցիչները, որոնք պլանավորում են փոքրիկներ ունենալ եւ չեն պատվաստվելու։

Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել։ Դպրոց կա միանգամից 5-10 ուսուցիչ դիմում կգրի։

դպրոց

Գործատուին եք տուգանելո՞ւ: Է տուգանե՛ք, փակե՛ք բոլոր աշխատող կառույցները եւ երկիրը հասցրեք վերջնական կործանման։

Մենակ պատկերացնել, թե մի դպրոցից 5 ուսուցիչ կրճատվի  այն պարագայում, որ այսօր մանկավարժների դեֆիցիտ է, արդեն աղետալի է։

Սա հակապատվաստումային քարոզ չի, այլ սպասվելիք վտանգի տեղեկացման գրառում։ Հետո չասեք՝ չգիտեինք»։

Կիսվել