Մամուլ

«Մենք քեզ հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես». Վիվա-ՄՏՍ-ի պատասխանը քաղաքացուն

«Մենք քեզ հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես». Վիվա-ՄՏՍ-ի պատասխանը քաղաքացուն

Օրերս MAMUL․am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Հ․ Մ-ն և տեղեկացրել, որ գնել է բջջային հեռախոս Վիվա-ՄՏՍ-ից, որն արագ շարքից դուրս է եկել, իսկ ընկերության սպասարկման կենտրոնը չի փոխանակում կամ վերանորոգում հեռախոսը։ Ներկայացնում ենք քաղաքացու դժգոհությունն՝ առանց խմբագրման.

«Ես Վիվա-ՄՏՍ-ից փետրվար ամսին գնել եմ Սամսունգ Ա12 հեռախոս։ 2-3 ամիս օգտագործելուց հետո խնդիր առաջացավ և վերադարձրեցի այն Վիվա սպասարկման կենտրոն։

samsung a 12

Տարան, 15 օր հետո բերեցին իբրև թե վերանորոգված, սակայն էլի մոտ մեկ-երկու ամիս օգտագործելուց հետո նույն խնդիրը ծագեց։ Կրկին տարա իրենց մոտ։ Այս տարվա օգոստոսի 31-ից իմ հեռախոսն իրենց մոտ է։

Հեռախոսս չեն վերադարձնում և չեն փոխում նորով։ Անընդհատ խաբում են, ֆռռացնում։ Ես էլ տաքսու վարորդ եմ, այդ հեռախոսով եմ ընտանիքս պահում և իրենց պատճառով ամեն օր կորցնում եմ 10-15 հազար դրամ»:

Հատկանշական է, որ քաղաքացին մի քանի անգամ զանգահարել է Վիվա-ՄՏՍ, դժգոհել, որին ի պատասխան ընկերության աշխատակիցը պատասխանել է՝ «մենք հեռախոս չենք վաճառել, որ դու տաքսի քշես»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում