ՄամուլՏեսանյութ

Ղազինյանը լքեց նիստը․ Քոչարյանն ընկավ հիստերիայի մեջ (Տեսանյութ)

Ղազինյանը լքեց նիստը․ Քոչարյանն ընկավ հիստերիայի մեջ (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ Արթուր Ղազինյանը, ինչպես տեղեկացրել էինք, այսօր դարձյալ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իշխանական «ուսապարկերը» բացահայտ հասկացրին, որ եթե ընդդիմությունը չփոխի իր թեկնածուին,ապա իրենք ամեն անգամ մերժելու են Ղազինյանին:

Ղազինյանն էլ առաջարկեց օրակարգում այդ հարցից զատ ներառել նաև սահմանային իրավիճակն ուսումնասիրելու վերաբերյալ աշխատանքային խումբ ձևավորելու հարց, որը մերժվեց իշխանության կողմից: Ղազինյանն էլ թողեց դուրս եկավ դահլիճից` չմասնակցելով կանոնակարգով պահանջվող հարցուպատասխանին մասնակցելուց:

Եվ նրա այդ քայլը հիստերիայի մեջ գցեց նիստը վարող Քոչարյան Անդրանիկին: Նա սկսեց ձայնը բարձրացնել, պիտակավորումներ տալ, իբրև թե կոշտ գնահատականներ էր փորձում հնչեցնել Ղազինյանի հասցեին:

Արթուր Ղազինյան

Նա այնքան գրգռված էր, որ անգամ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ելույթ ժամանակ երկու անգամ ընդհատեց նրան: Աբրահամյանը ստիպված եղավ խիստ տոնով դիտողություն անել Քոչարյանին, որ երբ ինքը խոսում է, այլևս չընդհատի իրեն: Երկրորդ փորձից հետո, ի վերջո, Քոչարյանը հասկացավ, որ էթիկա է խախտում մարդուն ընդհատելով, և լռեց:

Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում

Կիսվել