Ողբերգական ավտովթար 4-դ գյուղի սկզբնամասում․ 42-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս (Տեսանյութ)
Ողբերգական ավտովթար 4-դ գյուղի սկզբնամասում․ 42-ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս (Տեսանյութ)
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա՝ երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օղակի հրամանատար Գրիգոր Գալստյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Տեսանյութը ստորև