Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է. հասկանալի՞ է. ադրբեջանցիները՝ հայ երեխաներին (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է. հասկանալի՞ է. ադրբեջանցիները՝ հայ երեխաներին (Տեսանյութ)
Aysor.am-ը գրում է․ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Շատ լկտի ձևով կանգնեցրել են մեքենան, իջեցրել երեխաներին և ստուգել։ Պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված արցախյան էմբլեմները։ Բարեբախտաբար, կատարվածը նկատել և արագ տեղ են հասել ռուս խաղաղապահները։
Նրանք եկել և ճանապարհել են երեխաներին», – պատմեց մեր զրուցակիցը՝ դժվարանալով, սակայն, հստակ նշել՝ երեխաները գնում, թե հետ էին գալիս Արցախից։
Նշենք նաև, որ «Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները դանակով ավտոբուսի վրայից քերել են Արցախի դրոշը։
Տեսանյութը ստորև