Սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է
Սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենագվիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն:
Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը: