Մամուլ

Սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է

Սլաքավարը գնացքով վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու թողնելով անօգնական՝ հեռացել. կինը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենագվիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ  Ռուբեն Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

gnacq noragavit vraert

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Նարեկ Սուքիասյանն ու Սուրեն Փաշայանը:

Ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ՝ գնացքը վարած սլաքավարի կողմից, ով վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ նա կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն:

Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:

Կիսվել էջում