Շոու-բիզնես

Մեծ մասշտաբով Հայաստանին ճանաչեցնել կտանք «Կամիլի Հայաստանը» արտահայտությամբ․ Արսեն Գրիգորյան

Մեծ մասշտաբով Հայաստանին ճանաչեցնել կտանք «Կամիլի Հայաստանը» արտահայտությամբ․ Արսեն Գրիգորյան

Hraparak.am – ը գրում է. Արսեն Գրիգորյանի գրառումներին, նրա հետ արված հարցազրույցներին ծանոթանալուց հետո հասկացա, որ նա մեծ երազող է, ինչպես ինքն է ասում՝ «Ամեն տարի «Օսկար» ստանալու տեքստ է պատրաստում», «փոփոխման եւ զարգացման կողմնակից է»:

Վատ չի, երբ մարդ միանգամից ուզում է հայտնի դառնալ։ Այն էլ ոչ միայն իր երկրում, այլ ողջ աշխարհում։ Այստեղ մի նրբութուն կա։ Երբ ողջ աշխարհում ես հայտնի դառնում, քո երկի՛րն ես քեզնով, քո կերպարով ներկայացնում։

Կուզեի, կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի այդ իրավունքն ունի, Եվրատեսիլում իմ երկիրը չներկայացվեր Կամիլի կերպարով՝ հումորային շոուի քղանցքների ներքո։ Կերպարի մեջ աշխարհը կառնի կամիլյան նուրբ ժեստով արված քաղաքականության հոտ։

Նույնիսկ Հայաստանում շատերը չգիտեն, որ Կամիլի կերպարը ով է մարմնավորում՝ տղամա՞րդ, թե՝ կին, անգամ շատերը չգիտեն, որ Եվրատեսիլի թեկնածուն Արսեն Գրիգորյանն է։ Ոմանք ասում են՝ դե «մի գեշ կնիկա՜ էլի»։ Այս ֆոնի վրա ուզում եմ նուրբ շղարշի նման փռել միտքս, որպեսզի ոչ մեկի համար էլ ցավոտ չլինի․ աշխարհին հայտնի են դառնում նաև վատ, տգեղ, անճոռնի երևույթով։

Չբացեմ վարագույրները։ Եվրոպան ավելի շքե՜ղ ու բնօրինակ Կամիլներ ունի։ Շոուի, հումորի քողի տակ չփորձենք «Կամիլ խաղալ»։

Մեծ մասշտաբով, Հայաստանին ճանաչեցնել կտանք «Կամիլի Հայաստանը» արտահայտությամբ։ Չոգևորվենք դիտումներով։ Նորից եմ ասում՝ վատ բանն ավելի շատ են դիտում։

Կիսվել