Մամուլ

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարից․ տեղափոխվածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած ավտոբուսի վթարից․ տեղափոխվածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Այսօր ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

avtovtar avtobus 2

Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ:

avtovtar avtobus 3

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։

«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվածներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում են. բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները տեղափոխվել են տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Կիսվել