53-ամյա Բելուչին՝ Dior-ի նոր հավաքածուի ցուցադրությանը. Ժամանակը, կարծես, նրա կողքով է անցնում (ֆոտո)
53-ամյա Մոնիկա Բելուչին կրկին գրավել է բոլորի ուշադրությունն, այս անգամ հանդես գալով Dior-ի նոր հավաքածուի ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում: Բելուչին կրել է սև զգեստ՝ համադրելով միատոն կոշիկների ու պայուսակի հետ:
Հատկանշական է, որ դերասանուհին, որպես մոդել, իր առաջին քայլերն արել է հենց այս նորաձևության տանը: