Շոու-բիզնես

Որտե՞ղ և ու՞մ հետ են հանգստանում Սարգիս և Մանո Գրիգորյանները (ֆոտո)

Որտե՞ղ և ու՞մ հետ են հանգստանում Սարգիս և Մանո Գրիգորյանները (ֆոտո)

Դերասան ամուսինները հանգստանում են Շարմ Էլ Շեյխում: Մանոյի խոսքով՝ բավական ակտիվ ու հետաքրքիր են անցնում օրերը. «Չենք էլ զգացել, թե ինչպես անցավ 7 օրը: Օգտվել ենք բոլոր այն հետաքրքիր տուրերից, որով հնարավոր էր ծանոթանալ Եգիպտոսի մշակույթին:

Շատ տպավորված ենք բուրգերով, հասցրել ենք նաև դայվինգով զբաղվել: Իսկ երեխաների համար առավել պասիվ հանգիստ ենք կազմակերպել․ նրանք վայելում էին ծովն ու անապատային արևը»:

Մանոն BlogNews.am-ին է տրամադրել հանգստի  լուսանկարներն ու պատմել ընտանեկան ճամփորդության մասին:

«Եկել ենք ընտանիքով՝ մեր երկու աղջիկների հետ՝ Յանայի ու Էվայի: Երեխաների հետ կարողանում ենք լավ հանգիստ կազմակերպել, քանի որ նրանք արդեն մեծ են, չեն խանգարում: Մեզ հետ են նաև մեր սանիկները՝ DJ Smoke-ն՝ իր կնոջ հետ, և մայրիկս»:

sargismano
Կիսվել էջում