Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան ձերբակալվածներ
Մոսկվայի հյուսիս-արեւելքում միգրանտ շինարարների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել , ձերբակալվել են Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ: Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ, հայտնում է REN TV-ն:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Մարեսյովա փողոցի շինհրապարակում՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մինչև հանգամանքների պարզաբանումը բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու: Նշվում է, որ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են:
Տուժածների մասին տվյալներ չկան: