Մամուլ

Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել

Արագածոտնի մարզում 28-ամյա վարորդը Lexus-ով կամրջից ցած է ընկել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Աղձք գյուղի բնակիչ 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկել ցած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

shtap ognutyun ain

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը։  Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Կիսվել նյութով