«Քայլելու եմ անկասկած»․ վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել
«Քայլելու եմ անկասկած»․ վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Թամարա Գևորգյանը՝ ով վերջերս էր ավտովթարի ենթարկվել ու բավականին լուրջ վնասվածքներ ստացել՝ 3 վիրահատության է ենթարկվել։ Նա անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել։
«Առաջին հերթին շնորհակալությունս եմ ուզում հայտնել ինձ համար թանկ ու կարևոր մարդկանց՝ ընտանիքիս, իմ մասին անհանգստացող և իմ կողքին կանգնող ընկերներիս, շնորհակալությունս եմ հայտնում իմ մասին անհանգստացող ու ինձ դրա մասին իրազեկ չպահող ընկերներիս։
Լրագրողներին, ովքեր ևս հետաքրքրվում են իմ առողջությամբ, ասեմ, որ անցել եմ բոլոր վիրահատություններն ու այժմ կինեզիստի օգնությամբ փորձում եմ ոտքի կանգնել։ Քայլելու եմ անկասկած։
Ընտանիքս, ընկերներս և սիրելիս մի վայրկյան անգամ չեն կասկածել ու այդ հավատի շնորհիվ է, որ ես այսօր առավել, քան երբևէ վստահ եմ, որ քայլելու եմ։ Արհավիրքներն անգամ անզոր են այն սիրո դեմ, որը ես եմ վայելում այսօր»,– լուսանկարին կից գրել է նա։