Մամուլ

Նարեկ Սարգսյանին գույքի բռնագանձման ծանուցագիր է ուղարկվել

Նարեկ Սարգսյանին գույքի բռնագանձման ծանուցագիր է ուղարկվել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների պետական համակարգից:

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

narek sargsyan guyq

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է օգոստոսի 02-ին՝ ժամը 16:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-649 հեռախոսահամարին»:

Կիսվել նյութով