Մամուլ

Ծանր վնասվածքով Արցախից Երևան է տեղափոխվել 3-ամյա երեխա

Ծանր վնասվածքով Արցախից Երևան է տեղափոխվել 3-ամյա երեխա

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը հայտնում է. «Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա:

Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները:

sanaviacia

Վիճակն ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն»:

Կիսվել