Մամուլ

Սահմանին տեսանկարահանում անելու համար100 հազար դրամ տուգանք կսահմանվի

Սահմանին տեսանկարահանում անելու համար100 հազար դրամ տուգանք կսահմանվի

Ազգային ժողովում քննարկում են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը։

Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր խորհրդարանում նախագիծ ներկայացրեց, որով երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: 

Սահմանային գոտիներում տեսալուսանկարահանող ԱԹՍ-ներ օգտագործելու, սահմանային շերտից ներս գործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը։

sahman 1

«Սահմանային գոտիներում տուրիստները, քաղաքացիները լուսանկարներ են անում, լուրջ խնդիրներ են առաջացնում դրանով, դրա համար նախագիծը ընդունելը շատ կարևոր է», – ասել է Մելքոնյանը։

Մելքոնյանի խոսքով` դրա համար կսահմանվի տուգանք 100 հազար դրամի չափով։

Կիսվել նյութով