Hyundai վարորդը «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել
Hyundai վարորդը «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինիս մարմինը մի քանի մասի է բաժանվել
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ նրա մարմինը մի քանի մասի է բաժանվել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը; Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սերգեյ Ավագյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Վաչե Մովսիսյանի և Գուրգեն Գալստյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: